Starnews.am-ը գրում է.

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր  էջում գրառում է արել.

«Խոնարհվում եմ Լուիզա Ղամբարյանի պրոֆեսիոնալիզմի առաջ: Մինչև այս առավոտ մենք բացարձակապես չգիտեինք ՝ պիեսը խաղալու ենք, թե ոչ:

Մեր հարգելի ու սիրելի  Գեորգի Կիմիչը արդեն 15 օր է ՝ նրա կողքին չէ: Եվ մինչ Լուիզան խաղում էր ներկայացումը, նրա մայրը ՝ Ալլա Միխայլովնան, տասներորդ օրն է, ինչ գտնվում է հիվանդանոցում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ:

Շնորհակալ եմ  քեզ քո պրոֆեսիոնալիզմի համար, այսքան տարբեր լինելու համար, քո հեռուստադիտողին այսքան շատ սիրելու համար ...

Առողջություն բոլորին: Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել