Շտապում եմ հանգստացնել չափից դուրս տաքացած հեղափոխական և հակահեղափոխական թևերին, ոչ մի արտառոց բան չի պատահել։

Իրականում ՀՀԿ-ն անում է այն, ինչ պետք է անի տիրող իրավիճակում, իսկ եթե հիշենք, որ այսօր հայկական քաղաքական առճակատումը հիմնված է նաև կատաղի ատելություն վրա, ապա ամեն ինչ հասկանալի է (իմիջիայլոց, հենց ատելությունն է, որ իսպառ զրկում է հասարակությանը հանգիստ կերպով այս ճգնաժամը հաղթահարելու հույսերից)։ 

Սակայն այս ամենի մեջ կա մի կարևոր նյուանս. Արա Բաբլոյանը շարքային ՀՀԿ-ական չէ, նա Հայաստանի երրորդ (իսկ որոշ սիտուացիաներում՝ երկրորդ) քաղաքական կշիռ ունեցող մարդն է։ ՀՀ ԱԺ խոսնակը չափազանց լուրջ է։ Այս հանգամանքը հաշվի չառնելը կլինի կատարյալ քաղաքական տգիտության նշան։

Մի բան էլ ասեմ ու գնամ։ Բաբլոյանը՝ որպես նախկինների քաղաքական մարմնավորում և միակը մնացած՝ որպես ծանրակշիռ քաղաքական գործիչ, փորձում է վերադարձնել Փաշինյանին ստանդարտ քաղաքական պոլեմիկայի դաշտ, սակայն ես շատ կասկածում եմ, որ դա նրան կհաջողվի։

Փաշինյանը չի վերադառնալու մի դաշտ, որտեղ նա կարող է լինել հավասար դրության մեջ նախկիների հետ, նա իր հերթին իր դաշտն է ձևավորվել, որտեղ իր հիմնական հենարանն ակտիվ հանրային զանգվածն է, իսկ դա, միանշանակ, բարդացնում է նախկինների բոլոր քաղաքական պրպտումները։

Աստված պահապան Հայաստանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել