Tert.am-ը գրում է.

Վենեսուելայում ազգային արժույթի՝ բոլիվարի տևական հիպերարժեզրկման գործընթացն այլևս անկառավարելի է իշխանությունների համար, գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ ստեղծված իրավիճակում մարդիկ ստիպված են տոպրակներով գումարներ վճարել ամենօրյա ապրանքներ՝ այդ թվում նաև սնունդ գնելու համար: 

Հետաքրքրական է, որ 2.4 կգ հավի միս գնելու համար հարկավոր է վճարել 14.6 մլն բոլիվար, ինչը համարժեք է 2.20 դոլարին: Մինչդեռ զուգարանի թղթի մի գլանն արժե 2.6 մլն բոլիվար, իսկ 1 կգ գազարը՝ 3 մլն:

Հայտնի է, որ Վենեսուելան սոցիալիստ նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանության օրոք հայտնվել է ֆինանսատնտեսական քաոսում: Ամենամեծ հարվածը եղել է բոլիվարի հիպերարժեզրկումը, ինչի հետևանքով մարդիկ ամենօրյա գնումներն անելու համար տոպրակներով գումար են տանում խանութ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել