Որոշ երկրներում 1 դոլարը քիչ փող չէ և դրանով կարելի է լավ ուտել ու հանգստանալ։
Կամբոջայում 1 դոլարով կարելի է գնել գարեջուր, կոճապղպեղով տապակած գորտ, բամբակե շարֆ, երեք տապակած սարդ, 20 րոպե ձկնային պեդիկյուր, 4 լիտր խմելու ջուր, երկու շիշ «Կոկա-կոլա», 50 գրամ դանիական կապույտ պանիր։ Բացի այդ՝ մեկ դոլարով կարելի է 1 կգ անկողին լվանալ լվացքատանը։
Վիեննայում 1 դոլարով կարելի է Kornspitz հացաբուլկեղեն ձեռք բերել։
Ֆիլիպիններում 1 դոլարով կարելի է ոտքերը մերսել, տղամարդիկ կարող են մազերը կտրել, 28 «Մալբորո» ծխախոտ, 7Eleven սուրճ, AA տեսակի երեք մարտկոց, 4 փքաբլիթ ևս կարելի է գնել։
Կանարյան կղզիներում մեկ դոլարով կարելի է մեկ գավաթ սուրճ ըմպել։
Վիետնամում մեկ դոլարով կարելի է մեկ օրով հեծանիվ վարձակալել, 2 բաժակ կաթով սուրճ խմել, մեկ ափսե վիետնակաման «Ֆո» ապուր, 250 գրամ շաքարով կոճապղպեղ ուտել և այլն։
Խորվաթիայում մեկ դոլարով պաղպաղակի մեծ չափաբաժին կարելի է գնել, իսկ Դանիայում՝ մեկ լիտր կաթ։
Հունգարիայում մեկ դոլարով կարող եք ձեռք բերել 1 պաղպաղակ կամ 4 խնձոր, ինչպես նաև համբուրգեր կամ բացիկ։
Թուրքիայում այս գումարով կարելի է գնել ավտոբուսի տոմս, սենդվիչ, մեկ բաժակ թեյ, 2-3 թերթ, 1 կգ նարինջ կամ խնձոր և այլն։
Եթե ունեք մեկ դոլար, Իտալիայում կարող եք գնել 1 կգ սպագետի կամ 6 շիշ հանքային ջուր, ինչպես նաև Իբուպրոֆեն։
Կոլումբիայում մեկ դոլարով կարող եք մեկ գավաթ սուրճ վայելել։
Հարավային Կորեայում այդ գումարով կարող եք ավտոբուսի կամ մետրոյի տոմս գնել, Թաիլանդում՝ գազավորված ըմպելիք, Եգիպտոսում՝ մեկ չափաբաժին կոշարի (եգիպտական ուտեստ), Հնդկաստանում կարող եք լավ ուտել, Կոստա Ռիկայում՝ պապայա, անանաս կամ ձմերուկ և այլն։