Մայիսի 14-ին Նուբարաշենի խճուղում տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանագրով համակարգից հեռացվել են երեք աշխատակիցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի երեսուն և ավելի տարիների անբասիր աշխատանքային կենսագիր ու փորձ: Ինքնըստինքյան հասկանալի է, որ համակարգում առկա ցանկացած թերություն արատավորում է համակարգի անունն ու ստվերում նրա աշխատանքը, բայց եթե այդ թերությունների հիմքը համակարգի ոչ խստացված ռեժիմի արդյունքն է, ուրեմն Դուք ևս ունեք Ձեր մեղավորությունը, պարոն Երիցյան: Ինչո՞ւ եք կարծում, թե համակարգին պատիվ բերող մրցանակներն ու պարգևներն են միայն Ձերը, իսկ պատիժները` ենթականերինը: Ձեր հարցազրույցում նշել եք, որ աշխատանքից ազատվել են պաշտոնի անհամապատասխանության պատճառով... Փաստորեն, նման մարդիկ ձեր համակարգում երեսունից ավելի տարիներ տեղ են զբաղեցրել, շարունակ նոր աստղեր ավելացրել իրենց ուսադիրներին, և ո՛չ Դուք, ո՛չ Ձեր նախորդները տեղեկացված չեք եղել այդ աճպարարությունից: Ու զուտ վերջին դե՞պքը սթափեցրեց բոլորին: Եթե կուրորեն նույնիսկ ընդունենք, թե այդպես է, այդ դեպքում ի՞նչ սկզբունքով եք կատարել Ձեր ընտրությունը նկատողության և համակարգից հեռացման հարցում... Կարծում եմ՝ գայլն ու գառի հայտնի թևավոր խոսքն էլ հենց որոշիչ գործոն է հանդիսացել...և վերջապես, եթե այդքան ազնիվ ու անաչառ էիք, գնայիք ընդհուպ մինչև Ձեր հրաժարականը: Արդեն տեղեկություններ կան, որ պատճառը մեխանիկական է, այսինքն՝ մեքենայի անիվներն են սահել... Բացի այդ՝ երբ հրշեջ մեքենաների ավագ սերնդի փորձառու վարորդներին անխտիր փոխարինում եք երիտասարդ կադրերով, չե՞ք մտածում վաղվա նմանատիպ դեպքերի մասին: Վերջիվերջո ինչո՞վ են մեղավոր մի ողջ կյանք համակարգին զոհաբերած ու խրախուսանքի փոխարեն անպատվության արժանացած ազնիվ ու բարեխիղճ աշխատակիցները, եթե դեպքը մեկն է այն հարյուրավորներից, որ ամեն ժամ տեղի են ունենում հանրապետությունում... Կարծում եմ՝ դուք առաջնորդվել եք սեփական ամբիցիաներով` աշխատակիցներին զրկելով նաև իրենց հասանելիք պարգևից` քսանապատիկից, որը ոչ թե շատ-շատերի նման կուտակել են տարբեր գրանտներ յուրացնելու, մոնոպոլիայի, գռփելու, ժողովրդի արյունը ծծելու միջոցներո, այլ սեփական քրտինքի... կյանքը իմ ու մնացածների համար զոհասեղանին նետած, ամեն վայրկյան մահը աչքերի առաջ ունեցած իրենց արժանավայել աշխատանքի շնորհիվ...
Կից նյութը՝ այստեղ



