Ժամանակին ահաբեկչական խմբավորմանը սատարող մի քանի հարյուր ֆեյք էջերի ցուցակ էինք հրապարակել ու զարմացել էինք, թե էդ ո՞նց է հնարավոր մի քանի հոգով մի քանի հարյուր ֆեյք էջ կառավարել: Արդեն մի քանի օր է՝ իշխանական ակտիվիստների էջերում «ֆեյք չեքինգ պրոցես» է սկսվել, որտեղ մարդիկ ֆեյքեր են գտնում ու զարմանում, թե ո՞նց կարելի ա ֆեյքերով տպավորություն գործել: Անգամ Փաշինյանն իր վերջին երկու ամիսների ընթացքում ունեցած ելույթներում անընդհատ խոսում է ֆեյսբուքյան ֆեյքերից: Եվ ի՞նչ է պարզվում, սիրելի հայրենակիցներ, Նիկոլի վիդեոների լայքերի զգալի մեծամասնությունը ֆեյք էջեր են, հասկանում եք, չէ՞, խոսքը մի քանի հարյուրի մասին չէ, խոսքը մի քանի հազարի մասին է, ու էդ ինֆորմացիան հավաքելու և վերլուծելու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ: Բայց դուք պատկերացնում եք, չէ՞, ֆեյքերի դեմ «պայքարող» մարդիկ մի քանի հազար ֆեյքերի համար պայքարում են մի քանի տասնյակ ֆեյքերի դեմ: Արդեն քանի օր է՝ էդ իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի գործով ենք զբաղված, ու ընթացքում հիշեցի մի հետաքրքիր տեղեկություն, որը հենց «ժողովրդի իշխանությունն» էր հրապարակել:
Հիշում եք, չէ՞, որ ասում էին ՀՀԿ-ի իշխանության տարիներին մարդիկ փող են ստացել ֆեյքեր պահելու համար, հիշում եք, չէ՞, որ ոչ մեկի անուն չհրապարակեցին էդ «փող» ստացողներից: Հիմա պատկերացնում եք, չէ՞, որ կա՛մ էդ տեղեկատվությունն էլ էր սուտ, կամ էլ, որն ակնհայտ է դառնում իշխանական ֆեյքերի ֆաբրիկան տեսնելով, այս մարդիկ նախկինների արածը շարունակում են ու իրենց ֆեյքերի ֆաբրիկան են սարքում: Մոտակա օրերին էդ ֆեյքերի ֆաբրիկայից մեր ռեսուրսներին համապատասխանող չափով կհրապարակենք, բայց ստեղ շատ կարևոր հարց է առաջանալու, թե՞ ովքեր են այդ մարդիկ, արդյո՞ք նրանք մեր` հարկատուներիս հաշվին աշխատավարձ ստանում են, թե չէ: Կարճ ասած` «ժողովրդի թեկնածուի ֆեյքերի ֆաբրիկան» բազմասերիանոց թրիլլերը շուտով կբարձրանա Հին Հունաստանի հրապարակների մեծ էկրաններ:
Հ.Գ. Բայց մարդն ինչքան անհեռատես պետք է լինի, որ սենց մեծ ժողովրդական աջակցություն ունենա ու դրան զուգահեռ տենց ֆեյքերի ֆաբրիկա ստեղծի ու դրա համար փող տա: Ու էդքանը քիչ է, մի հատ էլ իրա աջակիցները դրած «ֆեյք» ման գան Ֆեյսբուքում, ինքն էլ ամեն հրապարակային ելույթում պարտադիր անդրադառնա ֆեյքերին:
#ԱԱԾ_ին_չասեք` իրանք գիտեն: