Ուզում եք, որ Ձեր սիրելիի հետ հարաբերություններն էլ ավելի ջերմ ու գրավի՞չ լինեն, մի թերագնահատեք ինքներդ Ձեզ, ամեն ինչ հենց Ձեր ձեռքերում է: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կուղղորդեն:

1. Մոռանում եք կշտամբանքների մասին: Պետք չէ սիրելի տղամարդուն կշտամբել. հոգ չէ, եթե նա նկարը չի ամրացրել կամ խանութից Ձեր ուզած ապրանքը չի գնել, ինչ-որ բան մոռացել է: Ավելի լավ է մեկ անգամ ևս հիշեցրեք նրան դրա մասին, այլ ոչ թե նրան ծույլ անվանեք և կշտամբեք: Պետք է հիշել նաև, որ շատ վատ է, երբ տղամարդուն հիշեցնում եք անցյալի սխալների մասին: Հասկացեք՝ ինչ եղել, եղել է: Պետք է մոռանալ և պահպանել հարաբերությունները:

2. Մի բեմականացրեք: Շատ դեպքեր են լինում, երբ կանայք այս կամ այն դեպքից բեմականացում են խաղում: Օրինակ, եթե Ձեր ամուսնուն ազատել են աշխատանքից, մի բողոքեք, թե ոնց եք շարունակելու ապրել, ինչ դժբախտություն է և այլն: Այս իրավիճակում տղամարդուն օգնել է պետք, այլ ոչ թե նախատել:

3. Հետաքրքրություն ցուցաբերեք: Անտարբեր մի եղեք այն ամենի հանդեպ, ինչով զբաղվում է նա: Հետաքրքրվեք Ձեր տղամարդու աշխատանքով, սիրած զբաղմունքներով: Նրան դուր կգա Ձեր ուշադրությունը: Նա միանգամից կխոսի իր երազանքների, գաղափարների մասին:

4. Զիջեք: Մարդկանց համար շատ դժվար է զիջել և ընդունել սեփական սխալները: Բայց սովորեք կոմպրոմիսի գնալ: Հիշեք, որ կարևոր չէ, թե ով է ճիշտը, ով ՝ սխալ, այլ՝ այն, թե ով է երջանիկ: Հանուն ընտանեկան երջանկության արեք այդ քայլը:

5. Գնահատեք Ձեր երջանկությունը: Ձեր կողքին գտնվող թանկ մարդկանցից մի թաքցրեք զգացմունքները: Դրանք  արտահայտելու համար պարտադիր չէ խոսել, Ձեր արարքները շատ ավելի խոսուն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել