Որքան էլ հրապարակում հավաքված մեր ժողովրդի էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովի, գլխավորը բարձր գոռալը չէ, այլ արդյունավետությունն է, գլխավորը հայհոյանքը և ատելությունը չեն, այլ ձեռքբերումներն են, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մունաթ գալն ու զգայուն ժողովրդի ականջահաճո լոզունգներով գրգռելը չէ, այլ սթափությունը չկորցնելն է: Ժողովրդին դեռեւս կարողանում եք կերակրել պոպուլիզմով, բա հետո՞:

Ձեր իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ եմ տեսնում՝ խոսքի, այլակարծության, իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու վրա, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, սարքած դատական գործեր` քաղաքական իջեցված պատվերով, կրկնակի թանկացումներ: Այս ցանկը շարունակելի է:

Պարո՛ն Փաշինյան, Դուք նոր Հայաստանի վարչապետն եք, ոչ միտինգներ կազմակերպող ընդդիմադիրը, Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը: Ոչ միտինգներ արեք, ոչ պիկետ, զբաղվե՛ք այսօր մեր ժողովրդին, մեր պետությանը հուզող բազմաթիվ այլ պրոբլեմներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել