Սևան Աղաջանյանի նյութին ի պատասխան...
ՀՅԴ-ն բկների՞դ է մնացել, բացի փակելը այլ ձև չկա՞: 1994 թվականին էլ արվեց, թեև այն ժամանակ դա ուներ հստակ պատճառ` 1995 թվականին կայանալիք ԱԺ ընտրություններում ՀՅԴ հաղթելու էր: Փակեցին, ղեկավար կազմին ձերբակալեցին, փորձեցին կուսակցությունը իսպառ քանդել: Ստացվե՞ց: Աշխարհում միայն Թուրքիան է, որ ուզում է ՀՅԴ փակումը, ձայնակցեք, գոնե կհասկանանք՝ ով ինչ է ուզում, ում շահերն է սպասարկում?: Առաջիկայում ընտրություն չկա, այդ դեպքում հերթական հակադաշնակցական հիստերիայի պատճառը ո՞րն է: Շատ պարզ... Մոտենում է 2015 թվականը` իր բոլոր հետևանքներով, և ուրեմն այն ուժը, որը կարող է խնդիրներ առաջացնել Թուրքիայի համար, արդեն հիմիկվանից թիրախավորված է... Միայն հարկ է հստակություն մտցնել, հեղինակը ի՞ր, թե՞ նաև քաղաքական այն ուժի կարծիքն է ասում, որին ներկայացնում է: ԲՀԿ-ի մասին է խոսքը…