Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ ու պարզել, թե նա ինչպես է անցկացնելու ամառային հանգիստը։
«Ստացվում է այնպես, որ ամեն տարի օգոստոսին եմ մեկնում հանգստի, և այս տարի ևս բացառություն չեղավ։ Միաժամանակ, ողջ հուլիս ամիսը փորձում եմ մտերիմներիս հետ ոչ երկարատև հանգստի գնալ Հայաստանի սահմաններում. հիմնականում նախընտրում ենք Ծաղկաձորը, Սևանը, Դիլիջանը։ Ես կողմնակից եմ, որ մեր երկրում ևս ներդրումներ անենք, որպեսզի մեր հանգստի գոտիները զարգանան։ Չէ որ, եթե մենք այստեղ չհանգստանանք, ապա զբոսաշրջիկներն էլ հետաքրքրվածություն չեն ունենա մեր տեսարժան վայրերի նկատմամբ»,- պատմեց Սյուզին։
Ս. Մելիքյանը պասիվ հանգստի սիրահար է.
«Ես ծովափնյա հանգիստ եմ նախընտրում։ Այդ ընթացքում ակումբներ գնալ, կամ ակտիվ լինել ընդհանրապես չեմ սիրում»,- նկատեց նա։
Երգչուհին խոստովանեց՝ հեռախոսն անջատել հանգստի ընթացքում չի կարող. «Նման դեպք դեռևս չի եղել, քանի որ ուր էլ մեկնեմ, մտերիմներիս հետ կապը պարտադիր պահում եմ։ Թերևս հեռախոսս կարող եմ անջատել միայն տհաճ դեպքերի ժամանակ, երբ չցանկանամ տվյալ զանգը կամ նամակը ստանալ, բայց խոստովանում եմ՝ նման դեպք դեռևս չի եղել»,- նկատեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։