Armenpress.am-ը գրում է.

«Կամհուդ» զորավարժարանում ավարտվել են Հայաստանում ռուսական ռազմական բազայի և Հայաստանի պաշտպանության նախարարության հետախուզական ստորաբաժանումների հատուկ տակտիկական, կրակային, ինժեներային, ռազմաբժշկական պատրաստության վարժանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Վարժանքներն անցկացվել  են փուլային տարբերակով, երեք օրվա ընթացքու՝ լեռնային տեղանքում շոգ կլիմայական պայմաններում: Հետախույզները իրականացրել են երկկողմ հետախուզա-որոնողական, գաղտնի փաստաթղթերի և գերիների վերցման, լեռնային տեղանքում նահանջի կազմակերպման, հրետանային  ստորաբաժանումներին պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի և օբյեկտների  նկատմամբ գրոհի համար թիրախների կորդինատների տրամադրման գործողություններ:

Վարժանքներին մասնակցել է հետախուզական ստորաբաժանումների ավելի քան 100 զինծառայող:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել