
Երեկ հանդիպեցի համակուրսեցիներիցս մեկին, ում հետ ընկերություն ենք անում արդեն բավական երկար ժամանակ, նա ընտանիքով «Գրին քարտ» է շահել և հունիսի 17-ին մեկնում է ԱՄՆ: Այստեղ նա աշխատում էր բանկային համակարգում, բավական բարձր աշխատավարձ էր ստանում, հարցնում եմ՝ ինչու՞ ես գնում, պատասխանում է՝ որովհետև Հայաստանը միակ պետությունն է աշխարհում, որ մարդը աշխատում է և չի կարողանում ապրել: Բա ձեր բնակարանը ինչու՞ եք վաճառել, պատասխանում է՝ վաճառել եմ, որ վերադարձի տեղ չունենանք: Իմ մարմնով սարսուռ անցավ, ես հասկացա, որ հայ մարդուն հետադարձի տեղ չեն թողել, սարսափելի է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.kaghinyan/posts/330979037031267
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել