Թուրք-ամերիկյան առևտրային պատերազմը թափ է հավաքում։ Միմյանց արտադրանքի վրա նոր մաքսատուրքեր սահմանելուց զատ՝ Թուրքիայի բռնապետը հորդորել է սեփական հասարակությանը բոյկոտել ամերիկյան ապրանքները և հատկապես ամերիկյան Apple կորպորացիայի iPhone-ը։ Էրդողանի հորդորից հետո Թուրքիայի ամենամեծ Dogubank օնլայն խանութը չեղարկել է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար նախապես պատվիրված 50 միլիոն դոլարի iPhone-ները։ Բացի այդ՝ Էրդողանի կոչից հետո էլեկտրոնիկայի խանութներից միանգամից անհետացել են բոլոր մոդիֆիկացիայի iPhone-ները։

Հավելեմ, որ Էրդողանը, բացի Թուրքիայի բնակչությանը iPhone-ից հրաժարվելու կոչից, խորհուրդ էր տվել բոլորին օգտվել Samsung-ից։

Չնայած Էրդողանի հաթաթաներին և ագրեսիվ բառապաշարին՝ փաստն այն է, որ թուրք-ամերիկյան առևտրային պատերազմում միակ տուժողը դեռ Թուրքիան է, որի ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր գահավիժում է։ Թուրքիային ֆինանսական աղետից դեռ կարողացել են փրկել Կատարը, ՌԴ-ն և Չինաստանը, որոնք այս օրերին ահռելի ֆինանսական ներդրումներ են արել՝ լիրան վերջնական կործանումից փրկելու համար։

Սակայն ամեն ինչ դեռ առջևում է։ Սպիտակ տունը նախազգուշացրել է Անկարային ավելի ծանր հետևանքների մասին, եթե Էրդողանը շարունակի նույն ոճով խոսել ԱՄՆ-ի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել