![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Հարյուրավոր ծիծաղելի, անհեթեթ կամ սարսափելի, աննպատակ ճակատամարտերի տարեթիվ ես սերտում դպրոցում, զանազան թագավորների, փարավոնների, կայսրերի անուններ սովորում, ամեն օր հոդվածներ կարդում հարկերի, սակագների, քաղաքականության մասին, սակայն բուն մարդ արարածի մասին մենք ոչինչ չենք սովորում, ոչինչ չգիտենք… Ինչ էլ գիտենք, կցկտուր…
Երբ մեզ շրջապատող կյանքում ինչ-որ բան է փչանում, մեքենայի կամ այլ սարքավորման հետ կապված, անմիջապես գլխի ես ընկնում, թե ինչն է պատճառը կամ որտեղ փնտրել պատճառը եւ արագ կարողանում ես շտկել, կարգավորել…Սակայն, եթե մեր մեջ է ինչ-որ բան «կատարվում», մեր մեջ է «ջարդվում» այն «զսպանակը», «պտուտակը», որը միակ իմաստն է մեր կյանքի, որը մեր մեջի միակ զգացումն է, որ ունակ է հաճույք ու ցավ զգալու, երջանկություն տենչալու եւ վայելելու, ահա հենց դա է անծանոթ մեզ եւ որի վերաբերյալ ոչինչ չգիտենք… Ու ցավն այն է, որ երբ այն հիվանդանում է, հիվանդանում է հոգիդ` նրան գրեթե ապաքինում կամ բուժում չկա…
Հենց դա է ցավը, անարդար, դաժան, վայրենի խելագարության աստիճանի ցավը…




