Aysor.am-ը գրում է.
2018 թ. 7-8 ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է այնքան գումար, որքան նախատեսված էր հավաքագրել ողջ 2018 թ. ընթացքում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: 
 
«Կիսամյակային թվերը հրապարակել ենք ու մամուլում դրանք լայն արձագանք էին գտել: Որոշակի կոնկրետ թվեր այս պահին կդժվարանամ ասել, բայց կարող ենք արձագանքել հետևյալը՝ մենք, ըստ էության, 7-8 ամսվա կտրածքով այնքան հավաքագրումներ ենք արել, որը որ նախատեսվում էր ամբողջ տարվա համար հավաքագրել», -  ասաց ՊԵԿ նախագահը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել