Լեհաստանում ապրող այս 25-ամյա տղայի կյանքը նման է իսկական մղձավանջի․ թեև նա վաղուց արդեն երեխա չէ, սակայն ունի երեխայի արտաքին տվյալներ։

Թոմաս Նադոլսկին տառապում է շատ հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ Ֆեբրի սինդրոմով։ Այն գենետիկորեն փոխանցվող հիվանդություն է, որի պատճառով մարդու մոտ չեն զարգանում մարմնի տարբեր մասերը։ Հիվանդությունը նաև այլ տհաճ զգացողություններ էլ է պատճառում՝ թմրած ձեռքեր ու ոտքեր, մարմնի տարբեր մասերում այրոցի զգացողություն, այտուցներ, քրոնիկ հոգնածություն և այլն։

Tomasz Nadolski Fabry Disease

Հիվանդությունն այնքան հազվադեպ է, որ 60,000 տղամարդկանցից միայն մեկի մոտ է պատահում։ Ի դեպ, թեև կանանց մոտ էլ է հանդիպում Ֆեբրի սինդրոմը, սակայն ավելի քիչ հազվադեպության պատճառով հստակ վիճակագրություն չկա։

Image result for Tomasz Nadolski

«Ես ինձ մենակ եմ զգում։ Կարծես հավերժ բանտարկված լինեմ իմ այս մանկական մարմնի մեջ։ Ուզում եմ իմ տարեկիցների նման հասուն մարմին ու դեմք ունենալ։ Ամեն օր, երբ հայելու մեջ եմ նայում, ատում եմ ինձ, ատում եմ այս տղային, քանի որ սա ես չեմ»,- պատմել է Նադոլսկին։

Image result for Tomasz Nadolski

Տղայի կյանքում շատ են պատահում նաև տհաճ միջադեպերը։ Հաճախ խանութում նա չի կարողանում գնել ապրանքներ, որոնք չափահասների համար են նախատեսված։ Թեև նա ցույց է տալիս իր անձնագիրը, սակայն ոչ ոք չի հավատում դրա իսկությանը․ ինչպե՞ս կարող է երեխայի տեսք ունեցող մարդը պնդել, թե 25 տարեկան է։

Image result for Tomasz Nadolski

Լեհաստանում Ֆեբրի սինդրոմով տառապող 70 մարդ կա։ Հիվանդության բուժման ծախսերը տարեկան 299,000 դոլար են կազմում, մինչդեռ Նադոլսկին պետության կողմից ամսական ընդամենը 280 դոլար նպաստ է ստանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել