Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն ու Բելառուսը բանակցություններ են վարում նոր՝ 1 մլրդ դոլար վարկի տրամադրման շուրջ։ Այս միջոցները, ինչպես գրում է gazeta.ru-ն, Բելառուսի իշխանությունները մտադիր են ուղղել Ռուսաստանին արդեն իսկ ունեցած պարտքերի մարմանը։


Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլիյ Մատյուշևսկին լրագրողներին հայտնել է, որ Բելառուսը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ նոր վարկի տրամադրման շուրջ։ Խոսքը 1 մլրդ դոլարի մասին է։ Ըստ նրա՝ նոր վարկը կուղղվի արդեն գոյություն ունեցող պարտավորությունների մարմանը։ Այս գումարի կեսը նախատեսվում է վերաֆինանսավորել։


Բելառուսի ազգային բանկի տվյալների համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկրի արտաքին պետական պարտքը կազմել է $16,9 մլրդ, տարեսկզբին այն եղել է $17,3 մլրդ։ Դրանք պատմական առավելագույնն են Բելառուսի համար արտաքին փոխառությունների ծավալի առումով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել