Անջելինա Ջոլին հերքել է անորեքսիայի պատճառով բուժման մեջ լինելու լուրերը, և դա շատ հեշտ է արվել. դերասանուհուն նկատել են երեխաների հետ գնումներ կատարելիս՝ գրում է rusjev.net-ը:

Ջոլին պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Արևմտյան Հոլիվուդում Whole Foods Market մթերային խանութ այցելելու ժամանակ: Նրան ընկերակցել են իր երեխաները՝ 13-ամյա Զահարան և 10-ամյա երկվորյակներ Նոքսը և Վիվիենը:

Ինչպես նշում են ականատեսները, Ջոլին այդ օրը հիանալի տեսք ուներ, նրա երեսից ժպիտը չէր անհետանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել