Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը՝ հղում անելով  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանին։

«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»,- հայտնել է փոխնախարարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել