Armenpress.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր Է իրավական միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները փորձի խանգարել հինգերորդ սերնդի F-35 ամերիկան կործանիչների մատակարարումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը՝ ելույթ ունենալով Անկարայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակում Էր NTV հեռուստաալիքը:

«Թուրքիան ոչ միայն այն երկիրն Է, որը F-35 Է գնում, մենք նաեւ մասնակցում ենք այդ նախագծին: Մեր օդաչուներն արդեն ուսուցում են անցնում եւ սովորում են կառավարել այդ մեքենաները,-նշել Է նա:-Բայց եթե հարկ լինի, մենք կդիմենք իրավական միջոցների: Բայց կարծում եմ, որ բանը դրան չի հասնի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել