Երեկ երեկոյան մոտ ով մտներ Պրոսպեկտի ավտոգետնանցում, առաջին տպավորությունն այն կլիներ, թե հարսանեկան ավտոշարասյան է հանդիպել. ազդանշան էին տալիս բոլոր մեքենաներն անխտիր: Ու՞մ, ինչու՞: Մի 5 մետր առաջանայիր՝ կհասկանայիր, որ բոլորը ծովի ալիքների միջով են վարում, ու դու էլ ես ծովի մեջ: Այդ ժամանակ դու էլ կմիանայիր բոլորին ու կիմանայիր, թե կոնկրետ ում ես ազդանշան տալիս և ինչու: Բայց ծովից դուրս գալուց հետո կմտնեիր Պուշկինի փողոց և այս անգամ էլ վարար գետի մեջ կհայտնվեիր: Մի քիչ այն կողմ կտեսնեիր, որ «Ժիգուլին» ընկել է ջրափոսով ծածկված փոսի մեջ և չի կարողանալու դուրս գալ, մինչև մեկը չհանի: Սա է, սա է մեր «Ապահով Հայաստանի» և «Ավելի լավ Երևանի» պրոզայիկ, տխուր պատկերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



