Փորձագետները պատասխանել են այն հարցերին, թե արդյո՞ք Լուսնի վրա կյանք եղել է, արդյոք այն պիտանի է կյանքի համար հիմա և արդյոք այն իսկապես դատարկ է։ Լուսինը դարեր շարունակ գրգռել է մարդկանց երևակայությունը, այդ պատճառով էլ նրան թե՛ միստիկ, և թե՛ ֆանտաստիկ հատկություններ են վերագրում։

Օրինակ, Հռոմեական կայսրության ժամանակներից ի վեր շատերը հավատում էին, որ լիալուսինը կարող է գժվացնել մարդկանց, մեկ այլ վարկածով հենց լիալուսինն է պտղաբերության և ծնելիության հովանավորը։ Այս կարծիքները ձևավորվել են հարյուրավոր տարիների ընթացքում և մասամբ ապացուցվել են գիտականորեն։

Սակայն Լուսնի մասին որոշ հիմնական առասպելներ փորձագետները հերքել են

Առաջին կեղծ պատկերացումն այն է, որ Լուսինը սնամեջ է։ Նրա մագնիսական դաշտի ուսումնասիրությունից հետո գիտնականները գտնում են, որ այն չի կարող դատարկ լինել։ Մյուս տարածված առասպելն այն է, որ Լուսինը կենդանի օրգանիզմների բնակեցման համար պայմաններ չունի։

Պարզվում է, որ մոտ չորս միլիարդ տարի առաջ Լուսնի վրա իդեալական պայմաններ են եղել պարզունակ միկրոօրգանիզմների գոյության և բազմացման համար։

Երրորդ առասպելը հակասում է երկրորդին, հաղորդելով, որ Լուսինը կյանքի համար պիտանի է և հենց հիմա էլ կարելի է այնտեղ ապրել։ Լուսնի վրա ապրելը խնդրահարույց կլիներ, քանի որ Լուսնային փոշին բացասական ազդեցություն է գործում մարդու օրգանիզմի վրա և կարող է լուրջ առողջական խնդիրների հանգեցնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել