Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնվել է հիվանդանոցում՝ հոգեկան խանգարման պատճառով: Այս մասին գրում է The Hollywood Life-ը:

Աստղը հիվանդանոցում կանցկացնի մոտ երկու շաբաթ: Այդ ընթացքում «Մալիֆիսենտա-2» ֆիլմի (որում Ջոլին նկարահանվում է) վրա աշխատանքը կդադարեցվի:

Պարբերականի տեղեկատվությամբ՝ աստղի մոտ կրկին առաջացել է կպչուն միտք, թե ինքը ավելորդ քաշ ունի: Արդյունքում Ջոլին նիհարել է մինչև 44 կգ՝ 170 սմ հասակի դեպքում, և շարունակում է նիհարել:

Հաղորդվում է, որ դերասանուհին արդեն պառկել է այդ կլինիկայում: Մի քանի տարի առաջ այդ բուժհաստատության աշխատակիցները նրան օգնել են պայքարելու անորեքսիայի դեմ:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը՝ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, որոշել է բաժանվել, այժմ ամուսնալուծության գործընթացի ամենաեռուն շրջանն է: Դերասանուհու փաստաբանը որոշել է չշարունակել նրա հետ համագործակցությունը, քանի որ նա «արյան ծարավ ունի և ցանկանում է ոչնչացնել Բրեդ Փիթին՝ որպես հայր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել