Tert.am-ը գրում է.

Հուլիսի 27-ին մոսկովյան իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանն իրենից հետո պարտքեր է թողել, գրում է life.ru-ն՝ մանրամասնելով, որ խոսքը կոմունալ վճարումների համար պարտքերի, ինչպես նաև չվճարված ճանապարհային տուգանքի մասին է:

Դատական վճռի համաձայն՝ Խաչատուրյանների ընտանիքը ճանաչվել է պարտատու: Բայց քանի որ ընտանիքի միակ գումար վաստակողը՝ Միխայիլ Խաչատուրյանը սպանված է, նրա կինն ու որդին ապրում են առանձին, դուստրերը քննության տակ են, իսկ մայրն էլ արդեն տարեց է, դեռևս հայտնի չէ, թե ով է պարտքերը մարելու:

Ընտանիքն ապրում է 2 սենյականոց բնակարանում, որը գնահատվել է 7.5 մլն ռուբլի: Բնակարանում սպանվածից ու նրա երեխաներից զատ գրանցված են նաև մայրն ու քույրերը:

Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի մայրը՝ 79-ամյա Լիդիա Խաչատուրյանը, ուշ, թե շուտ ստիպված կլինի պարտքերը մարել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել