Թյուր կարծիքներ են հնչում, որ բանակի դեպքերը կամ ՊՆ նախարարության մեղքով են, կամ ընտանեկան դաստիարակության արդյունք: Համամիտ եմ երկուսի գոյության հետ, բանակի հրամանատարությունն էլ ինչի՞ համար է, որ դաստիարակչական, ուսուցողական աշխատանք չտանի և շարունակի ընտանիքում կիսատ թողնվածը: Սակայն այդ երեխաները միայն ընտանիքի ծնունդ չեն, այլ հասարակության և նրանում տարածված այլանդակ բարքերի արդյունք: Ովքե՞ր են պատասխանատու, ովքե՞ր պետք է պայքարեն, որ այդ բարքերը մեր զավակների մատաղ հոգիներում տեղ չգտնեն: Ընտանի՞քը միայն, թե՞ նաև պետական ինստիտուտները, բոլորը միասին:
1. Ո՞ւր է կրթությամբ զբաղվող նախարար կոչվածը: Երբ ընտրություններին թաղի խուժանը դառնում է տեղամասի ասիչը, ի՞նչ օրինակ է ծառայում դա ապագա զինվորի համար: Ի՞նչ է անում այդ նախարար կոչվածը, որ երեխաներին կտրի փողոցային կանոններից և տանի ուսուցողական մշակութային կենտրոններ: Այդ նախարարը ինչպե՞ս է վերահսկում մեր հեռուստատեսության հաղորդումները, որոնք գողական բարքեր են սովորեցնում մեր զավակներին:
2. Ո՞ւր է սպորտով ու երիտասարդության հարցերով զբաղվողը: Ի՞նչ է անում այս նախարարը, առաջին կետում նշված հարցերի վերաբերյալ:
3. Ո՞ւր է առողջապահության հարցերով զբաղվողը: Ի՞նչ է անում այս նախարար կոչվածը, որպեսզի ապահովի մեր երիտասարդների հոգեբանական զարգացումը: Չէ՞ որ սա նաև հոգեբանական այլասերման խնդիր է: Ի՞նչ հոգեբաններ են աշխատում յուրաքանչյուր դպրոցում:
Անգրագետ, ապիկար նախարարներ եք դուք, եթե այսքան բանը չեք հասկանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել