Եվս մեկ Եվրատեսիլ դարձավ պատմությում և Հայաստանը այս անգամ գրանցեց ավելի խայտառակ արդյունք:Չնայած մեր Գոռի լավ ելույթին ՝մենք զբաղեցրեցինք ընդամենը 18 –րդ հորիզոնականը:Այս ամենի մեղավորը մեր Հանրայինում ձևավորված խումբն է,որտեղ ընդգրկված մարդկանց պրոֆեսիոնալիզմը կասկածի տեղիք է տալիս:Դեռևս չի եղել մի տարի,որ Հայաստանյան նախընտրական փուլում հաղթի ժողովրդին անհայտ,բայց լավ երգով ներկայացած մասնակից:<Հաղթում> են լավ պրոդյուսեր-թիկունք- ծանոթ ունեցողները և մեզ պարտադրում նույն շղթայի միջոցով գրված երգեր,որոնք մեզ հաջողություն չեն բերում:Ցավալի է,որ Ադրբեջանը ընդամենը 4-5 տարի է մասնակցում այս մրցույթին,բայց ամեն տարի զբաղեցնում է բարձր հորիզոնականներ և 2 տարի առաջ էլ գրանցեց հաղթանակ:Միթե մենք նրանց չափ արվեստից,երգից և շոուից բան չենք հասկանում,որ կարողանանք լավ երգով ներկայանանք Եվրոպային:Մեր երկրում որոշումներ են կայացնում մարդիկ,ովքեր այդ ոլորտից բան չեն հասկանում և մասնագետ չեն,Ազգային ժյուրիի կազմում ընդգրկվածներից ոմանք դրա իրավունքը չունեն անգամ,ինչու ենք այս ձևաչափով շարունակում ներկայանլ Եվրոպային,երբ տեսնում ենք,որ առաջընթաց չունենք:Հարկավոր է փոխել խաղի կանոնները , տաղանդավոր երիտասարդներին հնարավորություն տալ մասնակցել այս մրցույթի նախընտրական փուլին և իրոք կազմակերպել արդար քվեարկություն,գոնե մեկ անգամ և վստահ եմ ,որ արդյունքը կլինի գոհացուցիչ,մենք տաղանդավոր ազգ ենք և արդար մրցակցության արդյունքում մի օր Եվրատեսիլը կբերենք Հայաստան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել