Բազմիցս խոսվել է իսկական գեներալի՝ ՊՆ նախարար նշանակվելու մասին, սակայն ներկա իշխանություններն անտեսում են այդ կարևորագույն խնդիրը՝ կասկածելով, որ նման գեներալի հեղինակությունը ստվեր կնետի իրենց վրա, իսկ իրենց պետք է, որ սեփականացնեն բոլոր հաղթանակներն ու հաջողությունները, որ իրենց 
իսկական գեներալը, բացարձակ գիտելիքներ ունենալով տակտիկայից, ստրատեգիայից, նորագույն զինատեսակներից, մարտ վարելու նորագույն մեթոդներից, թույլ չէր տա, որ հակառակորդն անպատիժ խախտի զինադադարը, թույլ չէր տա, որ երկրի քաղաքացիների համար այդ խախտումները սովորական դառնան, թույլ չէր տա, որ հակառակորդի կրակակետերը կառուցվեն մի քանի տասնյակ մետր մոտիկ․․․ և վերջապես, իսկական գեներալը, շատ լավ իմանալով, թե ինչ է նշանակում զինվորի բարոյական ոգին, առաջին հերթին կձգտեր նախ բարոյապես հաղթել հակառակորդին, որից էլ կախված է ցանկացած հակամարտության հաջողությունը․․․ Միայն իսկական գեներալի՝ Պն նախարար լինելու դեպքում ժողովուրդը կարող է հանգիստ քնել՝ գիտակցելով, որ երկրի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․

Ինչպե՞ս բնութագրես այն իշխանությունների գործունեությունը, որոնց թողտվության պայմաններում փորձում են բարոյալքել զինվորի մարտական ոգին, նսեմացնել զինվորի անձնազոհությունը․․․ Զինվորի մարտական ոգին այն անպարտելի զենքն է, որի առաջ նահանջում են բազմաքանակ բանակները և որի վառ ապացույցն ապրիլյան հակամարտության հերոսական պաշտպանությունն էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել