ԱՄՆ վերականգնողական առողջության հոգեբանական կենտրոնի մասնագետները պարզել են, որ հետծննդաբերական ընկճախտից տառապում են ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ, գրում է gazeta.ru-ն:

Գիտնականները դիտարկել են վերջերս հայր դարձած 450 տղամարդկանց: Պարզվել է, որ նրանց 10%-ի մոտ ընկճախտ է առաջացել, իսկ 18%-ը տառապել են անհանգստության խանգարմամբ:

Բացի դրանից՝ գիտնականները նշում են, որ տղամարդկանց մոտ կարող է նկատվել հղիությանը բնորոշ նշաններ՝ սրտխառնոց, ստամոքսի այրոց, որովայնի ցավ և ախորժակի փոփոխություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել