Գիտնականները որոշել են զգուշացնել մարդկանց իրենց տեսողության համար վտանգ ներկայացնող երեք հանգամանքների մասին։ Գլխավոր սպառնալիքը գիտնականները դիսփլեյներով հագեցած տեխնիկայի մեջ են տեսնում։ Սրանց մեջ են մտնում համակարգիչները, նոութբուքերը, սմարթֆոններն ու պլանշետները։ Էկրանները վնասակար լույս են ճառագում, բացի այդ՝ էկրանի դիմաց մարդիկ կենտրոնանում են մի կետի վրա և հաճախ մոռանում են թարթել աչքերը և աչքն այդպիսով չի ստանում անհրաժեշտ խոնավությունը։ Կարևոր է չմոռանալ ընդմիջումներ անել և հատուկ մարզանք, որպեսզի աչքերը գոնե մի որոշ ժամանակ հանգստանան։

Տեսողության համար վտանգ են ներկայացնում նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնց ազդեցության տակ մարդ ամեն օր է հայտնվում։ Արևոտ օրերին անհրաժեշտ է հատուկ արևապաշտպան ակնոցներ կրել։ Ոչ պակաս նշանակալի սխալ է այն, որ շատերը կարևորություն չեն տալիս տեսողական խնդիրներին, բայց հետագայում դրանք էլ ավելի են խորանում և ուրջ սպառալիք կարող են դառնալ մարդու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել