Հասել է տարվա ամենաշոգ եղանակը: Օգոստոսի սկզբին քաղաքում ասֆալտը հալվում է տապից, մեգապոլիսները դանդաղ հալվում են ուժեղ շոգից, իսկ դրանց դժբախտ բնակիչերը ստիպված են ոչ միայն գոյատևել, այլև շարունակել աշխատել, իրենցով ու հարազատներով զբաղվել:
Եթե դուք, ինչպես հազարավոր այլ մարդիկ, վատ եք զգում ուժեղ տապից, ապա չինական բժշկության այս խորհուրդները կարող են օգնել ձեզ թուլության դեմ պայքարելու համար:
1. Վերահսկեք էմոցիաները
Հայտնի է, որ մարդու զգայական ռեակցիաները ազդում են ներքին օրգանների աշխատանքի վրա: Ներքին տապը բացասաբար է անդրադառնում առաջին հերթին սրտի վրա, հենց դա է տուժում բարձր ջերմաստիճանի պայմաններում: Եթե դրա հետ մեկտեղ մարդ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն ունի, ապա սրտանոթային համակարգը ավելի մեծ դժվարություններ է կրում:
Ինչպե՞ս որոշել ներքին ջերմաստիճանը: Հայելու մեջ լավ ուսումնասիրեք Ձեր լեզվի ծայրը, քանի որ սրտի գոտին տեղակայված է լեզվի ծայրին: Եթե այն հիմա վառ կարմիր գույն ունի կամ էլ վրան կարմիր կետեր կան, ապա դա խոսում է «սրտի տապի» մասին:
2. Կերեք «զով» և «սառը» խմբին պատկանող մթերքներ
Հատկապես կարևոր է այս կետին հետևել այն մարդկանց, ովքեր ներքին տապ ունեն: Սնունդի ջերմաստիճանը կարող է տարբեր լինել, բայց սառնարանից հանված ուտեստները ամենալավն են տապը մեղմելու համար:
3. Փոքր չափաբաժիններով հեղուկ խմեք ողջ օրվա ընթացքում
Շոգ եղանակին քրտնարտադրությունը ավելի ինտենսիվ է դառնում, և հարկավոր է օրգանիզմում ջրի մակարդակը վերականգնել: Օրվա ընթացքում ձեզ մոտ ջրով շիշ ունեցեք և անընդհատ խմեք: Իսկ երեկոյան 7-ից հետո խորհուրդ չի տրվում ջուր խմել, որպեսզի քունը չխախտվի:
4. Մի հրաժարվեք ֆիզիկական ակտիվությունից
Բայց սովորական օրակարգում տրամաբանական սահմանափակումներ իրականացրեք:
5. Խուսափեք ջերմաստիճանի կտրուկ տատանումներից
Եթե շոգ պայմաններից դուք հայտնվում եք այնպիսի վայրում, որտեղ ջերմաստիճանը 18-19 աստիճան է, ապա հնարավոր է «սառը հարված» ստանալ:
6. Մարզեք գլխուղեղի անոթները, որպեսզի բարելավեք ինքնազգացողությունը շոգի ժամանակ
Ամենահեշտ բանը, որ կարող եք անել, սովորական նստել-բարձրանալն է: Առավոտյան փորձեք մի քանի անգամ դանդաղ նստել ու բարձրանալ: