Check Point-ի կիբերանվտանգության աշխատակիցները WhatsApp մեսենջերի աշխատանքում խոցելիություն են հայտնաբերել։ Փորձագետների խոսքով՝ դա թույլ է տալիս հասանելիություն ստանալ այլ օգտատերերի հաղորդագրություններին, գրում է Tech Radar-ը։

Այսպիսով հնարավոր կլինի խմբագրել մեկ ուրիշի հաղորդագրության տեքստը և նույնիսկ փոխել դրա հեղինակին։ Մասնագետների խոսքով՝ դա կարող է հանգեցնել մեսենջերում կեղծ լուրերի տարածմանը։

Ներկայում WhatsApp-ը շուրջ 1․5 մլրդ օգտատեր ունի, իսկ մեսենջերում օրական 65 մլրդ հաղորդագրություն է հայտնվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել