Ռիգայի բնակելի շենքերից մեկի բնակիչները ոստիկանություն կանչեցին մուտքում տարածված անտանելի վատ հոտի պատճառով։ Ժամանելով նշված հասցեով ոստիկաններն իրենք էլ համոզվեցին, որ ողջ մուտքը պատված է անտանելի հոտով։ Ստուգելով բնակարանները, հոտի աղբյուրը գտան երկրորդ հարկում։ Տարեց մի թոշակառու կին իր բնակարանում էր պահում 24 փողոցային կատվի, որոնք էլ հանդիսացել էին հոտի առաջացման պատճառ։ Բնակարանի ներսի վիճակի մասին խոսելն ավելորդ է, ավելի լավ է տեսնեք ինքներդ.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել