Մարդիկ արտագաղթում էին նախկին բոլոր կառավարությունների ժամանակ։ Նույն տեմպերով մարդիկ արտագաղթում են նաև այսօր, երբ բնակչության սոցիալական կյանքում բան չի փոխվել, բայց մարդիկ չեն բողոքում աշխատավարձերի, թոշակների ցածր և անբավարար լինելուց։ Նշանակում է, որ մարդիկ շատ բան չափազանցում էին, երբ բողոքում էին իրենց սոցիալական վիճակից, պետության սոցիալական քաղաքականությունից։ Սա նշանակում է միայն մի բան՝ ամբողջ հասարակությունը գաղափարապես ուղղորդվում է մի կետից և ասում կամ անում այն, ինչ նրան թելադրում են։ Այս պայմաններում խոսել անկախության մասին, մեղմ ասած, անիրական է։ Ոչ անկախությունը, ոչ էլ ազատությունը չեն տալիս կամ էլ ձեռք չեն բերում հեղափոխության կամ նման ցանկացած անմտության շնորհիվ։ Մարդիկ ապրում են ըստ իրենց արժանիքների։ Ամեն մարդ իր խառնվածքի, իր էության <<գերին>> է։ Եթե մարդ նյութամոլ է, ապա նա ցանկացած հասարակագի պայմաններում լինելու է իր այդ թերության գերին, այդպես էլ երբեք չգիտակցելով, թե ինչ է ազատությունը։ Մարդիկ միշտ ընտրում են։ Ազատությունը նույնպես ընտրություն է։ Ավելի անաչառ լինելու դեպքում հստակ է երևում, թե մեր ամբողջ պատմության ընթացքում որն է եղել մեր ընտրությունը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: