Ջոն Հոփքինսի անվան համալսարանի հետազոտողները գեն են գտել, որի ակտիվությամբ հնարավոր է պարզել պոտենցիալ ինքնասպաններին: Աշխատանքի արդյունքներով հոդվածը հրապարակվել է The American Journal of Psychiatry ամսագրում: Որոնվող SKA2 գենը որոշում է սթրեսի նկատմամբ ուղեղի արձագանքը:

Ինքնասպանների ուղեղների հետմահու ու ինքնասպանության փորձեր արածների ուղեղների ուսումնասիրությունը ցույց են տվել, որ նրանց դեպքում SKA2 գենի ակտիվությունը ցածր է:

Այս արդյունքը ստացվել է տվյալների 2 անկախ բազաների հիման վրա: SKA2 գենն աշխատում է ուղեղի նախաճակատային կեղևում, որտեղ այն նվազեցնում է ուղեղի արձագանքը սթրեսի կորտիզոլ հորմոնին և չեզոքացնում է բացասական զգացումները:

Գենի ցածր ակտիվության դեպքում մարդը դժվարությամբ է տանում սթրեսը և այդ ֆոնին ինքնասպանության միտք է ունենում:

Բացի SKA2 գենում հայտնաբերված մուտացիաներից՝ գիտնականները պարզել են, որ դրա ակտիվությունը պոտենցիալ ինքնասպանների դեպքում նվազ է, քանի որ գենը մեթիլավորված է, ԴՆԹ մոլեկուլին միացած են մեթիլային խմբեր, որոնք գենին թույլ չեն տալիս ամբողջ ուժով սպիտակուցի սինթեզ իրականցնել:

Գիտնականների խոսքով՝ գենետիկ հետազոտությունը բավական ճշգրիտ է: Երիտասարդների շրջանում, ըստ գենի վիճակի, հնարավոր է 96% ճշգրտությամբ ասել՝ արդյո՞ք նա ինքնասպանության փորձ արել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել