Ես շատ ուրախ եմ,որ շուտով դառնալու եմ զինվոր:Եվ ուրախ եմ,որ ունենալու եմ Սեյրան Օհանյանի նման հրամանատար:Չեմ գոռալու,թե ում համար ծառայեմ:Ծառայելու եմ հայրենիքիս ու ընտանիքիս,քույրերիս ու եղբայրներիս,ծանոթների ու անծանոթների համար:Բանակում շատ բան կարող է տեղի ունենալ,բայց ամեն բան պատրաստ եմ ընդունել պատվով:Համենայնդեպս ես գիտեմ,որ ես ստացել եմ իմ ընտանիքում էտ դաստիարակությունը,նույնն էլ դպրոցում ու համալսարանում ու էտ ամեն ինչը ես տեղափոխելու եմ իմ հետ բանակ ու ամեն ինչ լավ է լինելու,որովհետև մեկնում եմ հստակ գիտակցությամբ:Եթե բոլորը ունենաին էդ գիտակցությունը էսօր շատ բան իրա տեղում կլիներ:Ուզում եմ,որ բոլորը հասկանան:Բանակում ամեն ինչ կարող է տեղի ունենալ,բայց պետք է մարդ կարողանա իրեն զսպել,հասկանալ,ներել ու սիրել:Այս հիմքերն են պետք ու պետք չի ամեն ինչ բարդել ղեկավարների վրա:Բարեփոխումները ներքևից են պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել