Հունգարացի գիտնականները պարզել են, որ կանայք իրենց տնային կատուների հետ ավելի մտերմիկ կապի մեջ են լինում սովորաբար, քան տղամարդիկ՝ գրում է gazeta.ru-ն:

Գիտնականները հետևել են 157 տղամարդկանց և կանանց, որոնք ունեցել են տնային կատուներ: Նրանք պարզել են, որ կանայք ավելի շատ են ժամանակ անցկացնում կատուների հետ, գիտեն, թե ինչ սնունդ է անհրաժեշտ նրանց: Ամենալավ փոխհարաբերությունը եղել է կանանց և ծեր կատուների միջև, իսկ ամենավատը՝ տղամարդկանց և երիտասարդ կատուների միջև:

Գիտնականները եզրակացրել են, որ տարեց կատուների՝ կանանց հանդեպ բարյացակամ վերաբերմունքը պայմանավորված է վերջիններիս ընդգծված զգացմունքայնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել