Եվրամիության կարգավորող մարմիններն ուսումնասիրում են սմարթֆոններ արտադրողներին լիցքավորման համար միասնական բնիկ օգտագործել պարտավորեցնելու հարցը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Նման որոշում ընդունելու պարագայում Apple-ը ստիպված կլինի հրաժարվել Lightning միացուցիչից։

Միասնական լիցքավորման սարքը, ԵՄ փորձագետների կարծիքով, կօգնի նվազեցնել էլեկտրոնային թափոնների քանակը, որը տարեկան շուրջ 51 տոննա է կազմում և սպառողներին կազատի անհարմարություններից։

Եվրամիությունն առաջարկում էր նման միջոցներ ձեռնարկել դեռևս 10 տարի առաջ։ Մի շարք արտադրողներ 2009-ին համաձայնել են դրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել