2016-ի մայիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը հայտարարեց, որ կառավարության որոշակի աջակցության դեպքում պատրաստ է սեփական ուժերով հետ գրավել Ապրիլյան պատերազմի ընթացքում կորսված տարածքները: Նա իր այդ հայտարարությունը վերահաստատեց մեկ ամիս անց՝ հունիսի 11-ին մամուլի ասուլիս հրավիրելով:

Քանի որ նախորդ հանցավոր, նենգ ու դավաճան իշխանությունները հեռացվել են, կարծում եմ՝ այլևս ոչինչ չպիտի հետ պահի Սեֆիլյանին իր հայտարարությունն ի կատար ածելուց: Փաշինյանն էլ հո Սերժի նման դավաճան չէ, որ Սեֆիլյանին թույլ չտա նման ազգանվեր քայլի գնալ: Իսկ հաշվի առնելով, որ Սեֆիլյանը նաև առնվազն բարոյական պատասխանատվություն է կրում նույն 2016-ի կատարված ահաբեկչության և դրա արդյունքում ոստիկանների սպանության համար, կարծում եմ՝ նման անձնազոհ քայլը թույլ կտար գոնե մասամբ քավել մեղքերը:

Ամենայն անկեղծությամբ ասում եմ, որ կոնկրետ ես մի փոքր այլ հայացքով կնայեմ Սեֆիլյանին ու մնացած Ծռերին, եթե նրանք նման ազգանվեր քայլի դիմեն: Թեպետ պետք է նաև նշեմ, որ ինքս նույնպես համարում եմ, որ այդ բարձունքները ռազմավարական նշանակություն չունեն: Ինչպես և Սեֆիլյանի համար, սա իմ համար նույնպես զուտ բարոյահոգեբանական, սակայն հույժ կարևոր ուղերձ կլիներ մեր զինվորներին և մնացած համաքաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել