Panorama.am-ը գրում է.

«Մենք բոլորովին կռվելու նպատակ չունեինք, մենք որոշել էինք նրանց խաղաղ, հանգիստ ձևով ասել՝ գյուղը ազատեք»,-«Զանգեզու» TV-ի թղթակցին պատմում է  Շուռնուխի բնակիչներից Հասմիկ Հարությունյանը:

Նա պատմում է՝ երեխաներին հանել են զբոսանքի, հյուրընկալողի տնից տհաճ ծիծաղ են լսում, մոմի լույսի տակ կիսամերկ մարդիկ են տեսնում:

«Ո՞վ է տեսել տղան շուրթերը ներկի, զարդերը գցի, հա-հա-հի-հի: Ես կանգնած՝ հարձակվել են վրաս,  ասում են՝ անամոթի մեկը, ինչի ես կանգնել, երեխեքիդ էլ հետդ կանգնեցրել ես: Հետո սկսեցին մյուս կանանց՝ լկտիներ, փչացած, բոմժեր ասել: Մենք էլ ծեծել ենք, ամենքս  մի հատ խփել ենք»,-դեպքի մանրամասները բարկացած վերհիշում է կինը:

Գորիս համայնքի (Շուռնուխը խոշորացված Գորիսի կազմում է ընդգրկվել) ավագանու անդամ Արարատ Աղաբեկյանը պատմում է, որ գյուղ եկած համասեռամոլներն են հունից հանել բնակիչներին:

«Հարութին, էտ դառավ ասում է, գնա քո կնոջը տիրություն արա, արա-ով է խոսում, էդքանից հետո էլ չեն թողնում գյուղից գնան»,-ասում է ավագանու անդամը:

Գյուղացիները նշում են, որ հյուընկալող բնակչի տունը գտնվում է բարձրության վրա՝ տեսանելի գրեթե բոլոր կողմերից, եկող ձայներն էլ լսելի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել