Tert.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումը և կոչ է արել եվրոպական երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ողջունում եմ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ամերիկյան վարչակազմի կարևոր որոշումը: Դա նշանակալի պահ է Իսրայելի, Միացյալ Նահանգների, տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար: Նա խորհրդանշում է Իրանի տարածաշրջանային ագրեսիան կանգնեցնելու և միջուկային զենք ստանալու նրա ծրագրերի իրականացումը թույլ չտալու վճռականությունը»,- ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:

«Ես կոչ եմ անում եվրոպական երկրներին, որոնք խոսում են Իրանին զսպելու մասին, միանալ այդ նախաձեռնությանը: Անցել է խոսակցությունների ժամանակը, եկել է գործողությունների ժամանակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել