Վերջին ամիսներին միշտ խուսափում էի նման թեմաներով գրառումներ կատարելը, սակայն, այսօր արդեն չեմ կարող չգրել:
Կարդում եմ այսօր առավոտվանից մեր մամուլում և ֆեյսբուքում գրված մտքերը ու սարսափում... այս ինչ օրի ենք հասել, որ մարդկանց թվում է, թե հայկական բանակի ամեն մի սպա, սկսած ամենակրտսերից մինչը պաշտպանության նախարար կամ իրենք են մարդասպաններ կամ մարդասպանների հովանավոր են... ու առավելապես դա ճչացող ձևով երևում է մեր որոշ ընդիմադիր միջոցների ու օգտատերերի մոտ... Միթե մարդկային գիտակցությունը կարող է այն աստիճանը մթագնել, որ առաջնորդին չոբան անվանելու համար, համաձայն են իրենք իրենց ոչխար զգալ... Այս քննադատող խավին ես ևս մեկ անգամ կառաջարկեի թողնել հենց հիմա ամեն ինչ և գնալ ծառայելու բանակ, կխնդրեի պաշտպանության նախարարից նրանց նշանակել սպայական հաստիքի և ղեկավարել գոնե 10 զինվորի ու ուղիղ մի ամիս հետո կհավաքեի բոլորին այստեղ ֆեյսբուքում ու տեսնեի թե այն ժամանակ ինչից են խոսելու... մարդիկ, որ ի վիճակի չեն կառավարելու իրենց համակարգիչների ստեղնաշարը այնպես հեշտ ու հանգիստ են քննարկում ու քննադատում մարդկանց, անհատականությունների ղեկավարողներին մոռանալով, որ մարդիկ այդ համակարգչի ստեղնաշար չեն, որ քեզանից ընդամենը պահանջվում է սեղմել տառի վրա և նա կգրի էկրանի այն տառը, որը գրելու համար ինքը նախատեսված է... մարդկանց վրա չեն սեղմում, մարդկանց հետ աշխատում են և մարդիկ յուրաքանչյուրը ունեն իրենց գիտակցությւոնն ու միտքը և այդ մարդկանց կառավարելու համար, այնպես ինչպես որ դուք եք պահանջում հարգելիներս, մենք յուրաքանչյուր զինվորին պիտի կցագրենք 3-4 սպա, որ օրվա ամեն մի վայրկյանին նրանցից մեկը գտնվի նրա կողքին ու հետևի... հո չի պատրաստվում այդ զինվորը ինքնասպան լինել կամ կրակել իր ծառայակից ընկերոջ վրա... չի կարելի ի վերջո ամեն ինչում մեղադրել պետությանն և բանակի հրամանատարությանը... եկենք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք այն բացակայող տարրը, որի պատճառով մենք հասել ենք այս օրվան... մենք յուրաքանչյուրս սկսենք ինքներս մեզանից, ոչ թե մեր կողքիններին քննադատենք... այ ամբողջ հարցը դրանում է, որ երբ հարցը մեզ է վերաբերվում մենք սուրբ ենք ու սրբության տիպար, իսկ երբ մեր կողքինն է, նա դավաճան է ու պատժի արժանի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել