Պարզաբանում

ԼԳԲՏ իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրավունքի կողմ» ՀԿ-ն դեռևս 2017 թվականից, խախտելով բնակարանի գործառնական նշանակությունը փոխելու կարգը, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների (հոդվածում այսուհետ` շենքեր և շինություններ) կամ դրանց մի հատվածի գործառական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» որոշումը, 
բազմաբնակարան շենքում ծավալել է ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության գրասենյակ՝ խանգարելով շենքի (նաև անչափահաս) բնակիչների անդորրը։

Բնակվում եմ այդ շենքում և, բնականաբար, նրանց չէի կարող չհորդորել պահպանել կարգ ու կանոն, ինչն իրենց կողմից որակվեց որպես ոտնձգություն և սպառնալիք ԼԳԲՏ համայնքի նկատմամբ...

Նրանց կողմից ներկայացված դիմումները երկու անգամ դատարանը վարույթ չի ընդունել փաստերի անբավարարության պատճառով:

Հետևությունները թողնում եմ ձեզ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել