Շնորհիվ առնետների հետ կատարած փորձերի՝ գիտնականներին հասկանալի է դարձել, թե ինչպես է մոր տրավմատիկ փորձը ազդում փոքրիկի վրա (անգամ եթե մայրը դա զգացել է հղիությունից շատ առաջ): Ֆոբիաների ժառանգաբար փոխանցման մասին պատմել են հոդվածի հեղինակները Proceedings of the National Academy of Sciences-ի վերջին համարում:
«Կյանքի առաջին օրերին փոքրիկները դեռ ի վիճակի չեն ինքնուրույն ընկալել իրենց շրջապատում եղած վտանգը: Տեղեկատվության աղբյուրը այն մասին, թե ինչից է հարկավոր վախենալ, նրանց համար մայրն է՝ նրա փորձը վերջիններս ընդունում են մեխանիկորեն: Նման արձագանքները նրանց գլխուղեղում երկար են մնում՝ ի տարբերություն մանկական հիշողությունների»,- պատմում է հետազոտության առաջատար հեղինակ, Միչիգանի համալսարանի նեյրոֆիզիոլոգ Յացեկ Դեբեցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել