Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 9-ին դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն առաջին անգամ մայրացավ՝ լույս աշխարհ բերելով իր առաջնեկին՝ Դանիելին: 38-ամյա դերասանուհին, ով միայնակ է մեծացնում որդուն, իր վերջին հարցազրույցներից մեկում խոսելով երեխայի հոր մասին՝ պարզապես նշել էր, որ կարելի էր ամուսանանալ ու ընտանիք կազմել, բայց ինքը սխալ մարդու էր ընտրել:

Թեպետ դերասանուհին խուսափել էր նշել երեխայի հոր մասին որևէ այլ մանրամասն, LosArmNews.com կայքը պարզել է նրա ինքնությունն ու ներկայացնում է Ձեր ուշադրությանը:

Պարզվում է՝ Ագնեսայի նախկին սիրելին Արամ Ավետիսյան անուն-ազգանվամբ այս երիտասարդն է, ով մտերիմների շրջանում առավել հայտնի է Արիկ անունով։ Օպերային երգիչ է, երգում է «Հովեր» պետական կամերային երգչախմբում:

Ի դեպ, 30-ամյա Արամը երգահան, դերասանուհի Գայանե Ավետիսյանի եբայրն է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել