Մանկության տարիներին հազվադեպ էի գնում ճամբար, ուղղակի զզվում էի ճամբար կոչվածից, բայց մի անգամ.
օգոստոսի տասնհինգն էր, լուր եկավ թե երեք օրից գնում ենք մանկական ճամբար: Մի կերպ հավաքվեցինք ու դեպի Հանքավան տանող ճամփան բռնեցինք: Սովորաբար նազ ու տուզս բանի տեղ դնող էր լինում, բայց այդօրը չէր: Ստիպողաբար նստեցրին ավտոբուսն ու կարգադրեցին.
_ Խելոք կմնաս, տես անցյալ անգամվա պես չխայտառակես:
Ողջ ճանապարհին լուռ էի ու տխուր: չէի պատասխանում ոչ ոքի հարցին ու որպեսզի շատ չանհանգստացնեն աչքերս փակեցի, փորձելով գոնե քնած ձևանամ:
Արթնացա ավտոբուսից իջնող հասակակիցներիս աղմուկից ու ապշեցի նման գեղեցկությունից: Երբեք նման ճամբարում չէի հանգստացել: Մի քանի խաղահրապարակներով , գեղեցիկ կարուսելներով, լողավազանով, հոսող գետով ու անտառի եզրին հանգրվան գտած <<ԼՈՒՍԱԲԱՑ>>Մանկական ճամբարը գրավեց ինձ առաջին իսկ օրերին: Կարող եմ ժամերով խոսել գեղեցկության, գրավչության մասին, նույնիսկ լեգենդներ պատմել, բայց վերադառնանք պատմությանս:
Քանի որ արդեն երեկո էր, ընթրելուց հետո գնացինք քնելու, չիմանալով վաղը ինչ անակնկալներով է լի: Ինչպես արդեն նշեցի ճամբարի անունը ԼՈՒՍԱԲԱՑ էր: Մեզանից բացի հանգստանում էին այլ երեխաների խումբ, ու դա նկատեցի առաջինը: Նրանց ջոկատավարուհին թեև տարիքով մեծ էր ինձանից, սիրահարվեցի: Նրան հետևում էի օրնիբուն հարմար առիթի դեպքում զրուցում երկա՜ր ու երկա՜ր: շուտով դարձանք ընկերներ ու սկսեցինք ավելի հաճախ զրուցել, ինչ թեմայի շուրջ ասես: Չնկատեցի թե ինչպես անցավ նրանց մեկնելու օրը, իսկ վերջին երեկոն այնքան գրավիչ էր ու այնքան ջերմ : Սովորականի պես ուշ գիշերին ավարտվեց ՈւՐԱԽ ԺԱՄԱՆՑԸ, բայց վերջին երգը վայելելու հնարավորություն ունեցանք: Սպիտակ տանգո: Ուր աղջիկներն են հրավիրում տղաներին: Չհամբերեցի, մոտեցա ու առաջարկեցի պարել ինձ հետ, համաձայնեց:
Սկսեցինք:
ՈՒ չնկատեցի թե ոնց եմ կտրվում այս աշխարհից, սահում երանություն: Թե ոնց եմ ապրում ամեն րոպեն: Թվում էր թե այդ երգը, բնության գրկում պարելու երանությունը աստծուց էր տրված: Պարում էինք մենք խենթի պես, պարում էին գիշերային լապտերները, շուրջը պտտվող աշխարհն էր նույնիսկ թվում մեզ միացել: ՈՒ պարում էինք խենթ ու սիրառատ երջանիկ երկու սրտեր:
Հաջորդ առավոտ նրանք մեկնեցին:
Այս պատմության մեջ ամենակարևորը իմ սիրտն էր: Կարծրացած ու անկենդան մի սիրտ, շղթաներից ազատված ու արդեն սիրելու ունակ մի սիրտ: Սերն ավելի հզոր գտնվեց ու քարե սիրտը սկսեց բաբախել սիրո համար, սիրուց գերված: Վերջապես սերն առիթ հանդիսացավ փոխվելու, կյանքը գնահատելու:
Շնորհակալ եմ քեզ, արարչից տրված մեծ սիրո համար:
2013թ. մայիս

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել