Այսօր աչքովս անցավ ամսի 17-ի հանրահավաքի մի պաստառ, որի վրա, բացի բարձրախոսը ձեռքի վարչապետի նկարից, նաև մեծ տառերով գրված էր «ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՄՓԱ ՉԿԱ»:

Անկեղծ ասեմ՝ շատ անհանգստացած եմ նման որակի պաստառներով, քանի որ սա հստակ կարգախոս է, որը չի թողնում այլընտրանք հասարակությանը և վախեցնում է հետևանքներով... 

Հարգելի ընկերներ, եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը միայն վարչապետի քաղաքականությունը սատարող մարդկանցից չի բաղկացած, այլ կան նաև մարդիկ, ովքեր ունեն մեր երկրի զարգացման իրենց տեսլականը, և նրանք այսօր մեծամասնություն են կազմում:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ծանր կացության մեջ է` ներքին և արտաքին քաղաքական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ, գաղափարական և ինֆորմացիոն ճգնաժամ, և այս ամենից դուրս գալու համար պետք է հստակ բանակցային գործընթաց թե՛ ներքին և թե՛ արտաքին ուժերի հետ, այլ ոչ թե այլընտրանք չթողնող կոչեր:

Հետդարձի ճամփան չի նշանակում, որ մարդիկ կրկին վաճառեն իրենց ձայները որևէ կուսակցությանը, այլ նշանակում է դուրս գալ ստեղծված իրավիճակից, որում մեր ժողովուրդը հայտնվել է շնորհիվ ծաղկող դիկտատուրայի և ոչ կոմպետենտ նախարարների որոշումների:

Հետդարձի ճամփա կա... և այդ ճամփան կանցնի մեր ժողովուրդը ներկայիս վարչապետի օգնությամբ կամ առանց դրա... Պետք չէ մոլորության մեջ գցել ժողովրդին:

Հետդարձի ճամփա կա, և այդ ճանապարհը միայն Նիկոլ/Սերժ գործիչների համեմատությամբ չէ... Մեր երկրում կան լիդերներ, ովքեր կկարողանան ժողովրդին տանել այդ ճանապրհով...

Հետդարձի ճամփա կա, քանի որ ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասնակիցների գերակշռող մեծամասնությունը ոչ թե կողմ էր Նիկոլին, այլ ուղղակի դեմ էր Սերժին...

Չկա և չի կարող լինել դիկտատուրա Հայաստանի բնակչության համար... Պետք է միշտ լինի այլակարծություն, որովհետև դա է զարգացման ուղին...

Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել