Մի շարք ուժեր ակնհայտորեն սևացնում են բանակային համակարգըՉես հասկանում, թե ում շահերն են պաշտպանում այն մարդիկ, ովքեր հայհոյում կամ տականք են անվանում իրենց կարծիքից տարբերվող դիրքորոշում արտահայտողներին: Առաջին հայացքից թվում էր, թե բանակում տեղի ունեցած վերջին աղմկահարույց դեպքը պետք է բոլորիս միավորեր, սակայն հերթական անգամ, այն առիթ հանդիսացավ, որ ընդգծվեր միմյանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքը: Ցավալիորեն պետք է փաստել, որ միջադեպի առնչությամբ սթափ գնահատականները բավականին քիչ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել