Yerkir.am-ը գրում է.

Նախագահն իրեն լավ է զգում, ձեզ բարևում է. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանական թիմում նոր ներգրավված փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ երկուշաբթի ինքը նույնպես վերաքննիչ բողոք կներկայացնի դատարան: «Մենք այժմ ինտենսիվորեն աշխատում ենք, քանի որ մեր դատավարական հակառակորդներն այս փուլում մի շարք հարցազրույցներ են տվել և հանգամանքներ նշել, որոնք, մեր համոզմամբ, չեն համապատասխանում իրականությանը, և մենք մանրակրկիտ կերպով վերլուծում ենք նաև նրանց տեսակետերը և պատրաստ ենք հերքել այն ամենը, ինչ վերջին օրերին լսել եք»,- հայտարարեց նա:

Հայկ Ալումյանը նշեց, որ երեկ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը թյուրիմացաբար նշել էր, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը քննելու է այսօր, մինչդեռ, ըստ փաստաբանի, բողոքի քննելու օրը դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել