ԱՄՆ Արևմտյան Վիրջինիայի բնակիչ Ջեյմի Ֆենսկեն տեսագրել է երկու մարտական օձերի պարը։ Տեսանյութը հրապարակել է Penn Live կայքը։

Պարբերականը նշում է, որ Փենսիլվանիայում այս տարի անսովոր շատ բնակիչներ են օձեր տեսել շատ անսպասելի վայրերում։ Ֆենսկեին հաջողվել է դրոշմածել հազվագյուտ պահը. երկու արու օձեր «ծիսական մարտական պար են կատարում»։

Տեսանյութի հեղինակը տեղի ունեցածը հիպնոսային գործողություն է անվանել. օձերը ձգվում և ցատկում էին և փորձում էին հրել մեկը մյուսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել