Մի շարք ուժեր ակնհայտորեն սևացնում են բանակային համակարգըԱյն պնդումները, որ ամենաթողություն կա բանակում քաղաքական շահարկման արդյունք է: Տարիների ընթացքում բանակում մահացությունների և սպանությունների դեպքերը կտրուկ նվազել են, ինչի մասին վկայում են նաև պաշտոնական և ոչ պաշտոնական թվերը, այդ թվում` միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հրապարակած զեկույցները: Պարզապես բանակային համակարգի սևացման ուղղությամբ աշխատող տարաբնույթ ուժերն էլ ավելի են կատարելագործել իրանց աշխատանքի մեթոդները: Այսինքն` մի շարք ուժեր ակնհայտորեն սևացնում են բանակային համակարգը: Եթե նախկինում նրանք կոնկրետ մեկի շահն էին սպասարկում` կարծելով, որ այդ զինծառայողը իրավական տեսանկյունից անմեղ է, ապա այժմ նրանք ամեն քայլ օգտագործում են պաշտպանության նախարարությանը հարվածներ հասցնելու համար: Վերջին դեպքում այդ հասարակական կազմակերպությունները միաժամանակ շահարկել են ևʹ սպանված զինվորի ծնողների վստահությունը` օգտագործելով նրանց ցավը, ևʹ ամեն ինչ արել են` արդարացնելով սպանողին: Այս դեպքում, մի քանի բան դեռ մնում է պարզապես անհասկանալի: Պաշտպանության նախարարությունը և դատախազությունը չեն նշում, որ սա ինքնասպանություն է, ինչպես շատ դեպքերում եղել է: Այսինքն հստակ ասվում է, որ տեղի ունեցածը դիտավորյալ սպանություն է, և կա հանցանքը կատարող, փաստական հանգամանքներ, զենք, որից կրակ է արձակվել են կրակոցները: Ամենակարևորը, մի խաղացեք վշտացող ծնողի ցավի հետ: Չէ որ վերջին ստորությունն է համոզել ամեն ինչ կորցրած հորը, որ իր որդու տաք դիակը հանի ճանապարհ: Մի շահարկեք այս թեման, թույլ տվեք տղայի հոգուն խաղաղություն լինի: Մի արեք դա, քանի որ այդ բանակի շնորհիվ է, որ դուք կաք: Մեղավորը արդեն մեկուսարանում է, նրան մեղադրանք է առաջդրվել դիտավորյալ սպանություն կատարելու մեջ: Վերջ ի վերջո մեր մեջ էլ ամեն օր հանցագործությոյւններ են կատարվում, և հասարակության հանցագործներն են, որ գնում են բանակ և իրենց զինակցին սպանում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել